
Խրամորթում ռուս խաղաղապահների բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն են ունեցել
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ երեկ ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ որոշակի դրական ազդեցություն են ունեցել:
«Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»: Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի»,- նշվում է հայտարարության մեջ:
Ծառայությունը հիշեցնենում է, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներից բանավոր պահանջել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել են բարձրախոսով կոչերը:
«Այս պահին հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով: ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել