Սպիտակ քաղաքում տնակներ են այրվել
Փետրվարի 27-ին, ժամը 15:58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի վերջնամասում այրվում է տնակ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սայաթ-Նովա փողոցում գտնվող այգիներից մեկի տարածքում այրվում են ոչ բնակելի վագոն-տնակ (մոտ 12 քմ) և ինքնաշեն տնակ (մոտ 24 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տնակները՝ գույքով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել