HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վիկտոր Դալլաքյան. «Ինձ մեք զանգի, դուք բանուգործ չունեք, ի... »

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Վիկտոր Դալլաքյանը խուսափում էր հանդիպել լրագրողներին, պատասխանել նրանց հարցերին: «Լոռի» ակումբում լրագրողների և պատգամավորության թեկնածուների մասնակցությամբ մի քանի մամուլի ասուլիս էլ նրա բացակայությամբ անցավ. հրավիրված լինելով` Վիկտոր Դալլաքյանը չէր գալիս հեռուստահաղորդումներին:

Ամեն դեպքում, նախընտրական շրջանում փորձեցի զրուցել պատգամավորության թեկնածուի հետ: Ներկայանալով որպես «Հետքի» լրագրող` խնդրեցի նրան ժամանակ հատկացնել իմ որոշ հարցերին պատասխանելու համար: Վիկտոր Դալլաքյանը սկզբում շատ սիրալիր մերժեց: Հետո ասաց, որ իրեն զանգեմ մայիսի 7-ին: Ի դեպ, հետաքրքրվեց` օգնության կարիք ունե՞մ որևէ հարցում: Բայց ես նկատեցի, որ զանգս աշխատանքային-մասնագիտական է:

Այսօր` մայիսի 7-ին, զանգեցի արդեն նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին: Բարևիս պատասխանեց դժկամ ձայնով: Իսկ երբ ներկայացա` «Հետքի» լրագրող, նա բռնկվեց. «Ինձ մեք զանգի, դուք բանուգործ չունե՞ք, ի... »: Ու մինչ կհիշեցնեի նրա հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, Վիկտոր Դալլաքյանն արդեն հեռախոսն անջատել էր:

Մեկնաբանություններ (4)

DK
Լոռեցիները Վիկտոր Դալլաքյանի կոստյումը քիմմաքրման ենթարկեցին ու հետ ուղարկեցին:
mard
vay, vay
Karen
Էհ Ադրինե ջան
Սարգիս
Ով ինչ ցանի, էն էլ կհնձի: ա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter