HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզվող երկու անձ Ռուսաստանի կողմից կհանձնվի Հայաստանին. դատախազություն

ՌԴ գլխավոր դատախազությունը փետրվարի 7-ին բավարարել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ա.Գ.-ին, իսկ փետրվարի 15-ին՝ Հ.Ա.-ին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունները:

Ինչպես նշվում է դատախազության հաղորդագրությունում, նշված անձանցից առաջինը հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով, իսկ երկրորդը՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու:

Ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջիններիս տեղափոխումը՝ հանձնելու մասին որոշումներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

2021թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ռուսական կողմին ներկայացվել է իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնելու մասին 21 միջնորդություն, որոնցից ՌԴ դատախազության կողմից արդեն իսկ բավարարվել է 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter