HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախագահի ընտրության հարցն ընդգրկվել է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում

Հանրապետության նախագահի ընտրության հարցն ընդգրկվել է ԱԺ խորհրդի օրակարգում: Այն խորհրդի նիստում հավանության արժանանալու դեպքում կընդգրկվի վաղը՝ մարտի 1-ին գումարվող քառօրյա նիստերի օրակարգ: Օրակարգում է նաև Կենտրոնական բանկի խորհրդի անդամի, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրությունը:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը 1992-1996 թվականերին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, մինչև 1999 թվականը եղել է ԱԺ պատգամավոր:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնում աշխատած Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատուրյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել գրեթե մեկ ամիս առաջ՝ փետրվարի 3-ին:

Ընդդիմությունը, ինչպես հայտարարել է, չի մասնակցելու նախագահի ընտրության գործընթացին: Ենթադրելի է, որ առաջին փուլով Խաչատուրյանը չի ընտրվի, քանի որ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդի, այսինքն` առնվազն 81 կողմ ձայն, ինչը ՔՊ-ն չունի: Արդեն նախագահի ընտրության երկրորդ փուլով նախագահը կարող է ընտրվել ձայների երեք հինգերորդով՝ 64 կողմ ձայնով:

Նշենք, որ խորհրդի նիստը նախատեսված է այսօր՝ ժամը 16:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter