HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը 2021-ին Էներգետիկայի ոլորտում արձանագրել է 1579 խախտում

Տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում ստուգվել է 110 օբյեկտ։ 18-ը չի ստուգվել՝ չգործելու պատճառով։ Ստուգումների արդյունքում Երևանում և մարզերում արձանագրվել է 1579 խախտում։ Ամենաշատ (21) ստուգում արվել է Սյունիքի, ամենաքիչը (3)՝ Տավուշի մարզում։ Տարվա ընթացքում իրականացվել է  52 վերստուգում։ 

Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, ստուգումների արդյունքում կազմվել է 26 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ Կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 134 կարգադրագիր։ 

Տեխնիկական ստուգումների ընթացքում  տնտեսավարող սուբյեկտների 102 օբյեկտներում կամ դրանց մասնաճյուղերում բացահայտվել է 562 խախտում, ինչը բացահայտված բոլոր 1579 խախտումների 356%-ն է։  

Հիմնական խախտումները վերաբերում են՝

-գազի տնտեսության շահագործման, սպասարկման և վերանորոգման հատուկ հրահանգների առկայությանը՝ 59 դեպք,

-կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը ՝ 58 դեպք, 

-գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում՝ նաև եռակցողների, գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 55 դեպք,

-գազատար խողովակների համապատասխանությանը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին՝ 49 դեպք,

-գազավտանգավոր աշխատանքների կարգագրմանը՝ 32 դեպք,

-գազատարի ամրության և կիպության փորձարկման աշխատանքներին, որոնք գրանցվում են շինարարական տեղեկաթերթիկում և հաստատվում՝ 32 դեպք։

Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 97 էներգատեղակայանքներում բացահայտվել է 821 խախտում։  

Հիմնական խախտումներն են

  • գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների հրահանգների բացակայություն՝ 59 դեպք,
  • գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական հրահանգների բացակայություն՝ 48 դեպք,
  • գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների հրդեհային անվտանգության հրահանգների բացակայություն՝ 59 դեպք,
  • գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկման չկատարում՝ 69 դեպք,
  • գազատարի տեխնիկական շահագործման՝ պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման չկատարում՝ 71 դեպք։

Ըստ գործունեության բնագավառի վերստուգված 1 սուբյեկտում վերացվել են բոլոր 5 խախտումները։

110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում` էլեկտրահաղորդման օդային գծերի 4 տեխնիկական ստուգումների ընթացքում բացահայտվել է 65 խախտում։ Ըստ գործունեության բնագավառի վերստուգված 1 սուբյեկտում 6 խախտումից վերացվել է 5-ը։

110կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` ենթակայանի և բաշխիչ սարքվածքի 13 տեխնիկական ստուգումների արդյունքում  բացահայտվել է 129 խախտում։

2021թ ընթացքում հիմնական խախտումները հետևյալն են.

  • ԲՍ (բաշխիչ սարքվածք) տարածքի բնահողի հաղորդականության մասին տվյալները բացակայում են՝ 9 դեպք,
  • հողակցող սարքվածքների տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, ոչ պակաս, քան 6 տարին մեկ, չեն կատարվում հպման լարումների չափումներ՝ 6 դեպք,
  • կարգագրով աշխատելիս չի ձևակերպվում նպատակային հրահանգավորումը, առաջնային թույլտվության նպատակային հրահանգավորման գրանցման մատյանում՝ 6 դեպք։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ (տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա), նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել է 1678 տեխնիկական ստուգում, որից 912-ը՝ էլեկտրաէներգետիկական և 766-ը՝ գազամատակարարման համակարգերում: 

Ստուգումների արդյունքում տրվել են 1332 գործարկման եզրակացություն,որից 346-ը նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության հիմքերով մերժվել են։

Գործարկումների և մերժումների 2019 և 2020 թվականների պատկերը հետևյալն է․ 2019թ՝ 1102  գործարկում և 157 մերժում, 2020թ՝ 1046 գործարկում և 211 մերժում։

2021 թվականին էներգատեղակայանքներում գրանցվել 21 մահվան ելքով պատահար, 2020 թվականին՝ 14 դեպք, իսկ 2019 թվականին՝ 20։

Տարվա ընթացքում 13 պատահարների վերաբերյալ մասնագիտական քննություններ են կազմակերպվել և իրականացվել։ 

Տեսչական մարմնի աշխատակիցները 2020 և 2021 թվականներին մասնակցել են 1-ական համակարգային պատահարի մասնագիտական քննության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter