Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ին կնվազի 6-8 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը․
Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարտի 3-4-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ:
Հանրապետությունում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ին կնվազի 6-8 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել