HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ հաղորդագրության համաձայն՝ դեսպան Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադայի խորհրդարանի աջակցությամբ Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է լինելու խորհրդարանի ժողովրդավարության բարձրացմանն ու ավելի ապահով երկիր ունենալուն: Ծրագրի նպատակներից է ունենալ այնպիսի աշխատակազմ, որը կլինի ոչ կուսակցական եւ կծառայի  թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության  շահերին:

Նշվել է, որ այս կապակցությամբ նախապես իրականացվել են հետազոտական աշխատանքներ:

Դեսպանը հետաքրքրվել է,  թե ի՞նչ կարծիք ունի «Հայաստան» խմբակցությունը ծրագիրն առաջիկա հինգ տարում իրականացնելու վերաբերյալ:

Խմբակցության ղեկավարը դրական է գնահատել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք  ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:  Նա կարեւորել է աշխատանքի երկարամյա  փորձ ունեցող աշխատակիցների ներկայությունը խորհրդարանում,    մատնանշել նաեւ իր նկատած խնդիրները, որոնք  խոչընդոտում են  ժողովրդավարությանը:

Սեյրան Օհանյանը կարեւորել է Կանադայի, Եվրամիության, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ Հայաստանի երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ դրանց հիմքում ժողովրդավարությունն է, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, խաղաղությունը եւ այլ հարցեր:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած  44-օրյա պատերազմի հետեւանքներին՝ խմբակցության ղեկավարը կարեւորել է միջազգային հանրության կողմից  հասցեական գնահատականների հնչեցումը եւ իրականացված հանցագործություններին  ճիշտ եւ լիարժեք արձագանքելը: «Պատերազմից հետո էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի հռետորաբանությունը եւ նրանց կողմից կատարված հանցանքները Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ եւ մեր սահմաններից  ներխուժումը պետք է արժանի գնահատականի արժանանա այնպես, ինչպես, օրինակ, այսօր եվրոպական ողջ հանրույթը փորձում է արձագանքել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով  խորհրդարանական կառավարման համակարգին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բարեփոխելու անհրաժեշտություն կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter