HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում եւ ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

Փետրվարի 28-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ
Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում եւ Եվրոպական միությունում Կանադայի
հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

ԱԺ աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ, այս համատեքստում,  հայ-կանադական համագործակցության հեռանկարները:

Կարեւորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները եւ
միջազգային հարթակներում երկու երկրների միջեւ համագործակցությունը:

Քննարկվել են Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման
հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter