HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը «Պատիվ ունեմ»-ի հետ քննարկել է խորհրդարանի աշխատակազմին աջակցության ծրագրերը

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:

Ըստ ԱԺ աշխատակազմի հաղորդագրության՝ անդրադառնալով այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը նշել է, որ անցած հինգ տարիներին Կանադայի խորհրդարանական կենտրոնն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի հետ` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում խորհրդարանական

ժողովրդավարության զարգացմանը: Կառույցն աշխատել է խորհրդարանում` մշակելու համար մի ռազմավարական ծրագիր, որի կիրառման արդյունքում կբարելավվեն աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի արդյունավետությունը:

«Արդյոք նպատակահարմա՞ր  է համարում «Պատիվ ունեմ» խմբակցությունը ծրագիրը շարունակելը, եւ ի՞նչ խնդիրներ են տեսնում»,-հետաքրքվել է դեսպանը: Նա կարեւորել է այդ հարցում  խմբակցության կարծիքն ու օժանդակությունը:

Այս համատեքստում Ստեֆան Դիոնը նշել է. «Մեծ նվաճում կլինի մեզ համար, եթե Կանադան կարողանա աջակցել Հայաստանի խորհրդարանին, որպեսզի  նրա աշխատակազմի գործունեությունը լինի մասնագիտական  բարձր մակարդակի վրա եւ անաչառ»:

Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ կարեւոր է համարում ցանկացած ծրագրի իրականացում, որը կարող է նպաստել երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի խորհրդարանի՝ ոչ սովորական պայմաններում ձեւավորված լինելու հանգամանքին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների  խախտումներին:  Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter