HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոն Օլանդ,

Ամենաջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը ֆրանսիացի ժողովրդի՝ Ձեր հանդեպ վստահության արտահայտությունն է: 

Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման օգտին, և վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների և երկրների միջև բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ և սերտ համագործակցության զարգացմամբ:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ` ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման և ֆրանսիացի բարեկամ ժողովրդի բարօրության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter