HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենին

Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ։

ԱԳՆ փոխանցմամբ, կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես խորհրդի անդամ երկրի հանձնառությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։

ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունն ու հումանիտար առաքելությունների իրականացումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter