HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն աջակցելու ուղիները նախանշելու առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը։

«Հանդիպմանը հատուկ բանագնացն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նախորդ երկու օրերին Հայաստանի պետական մարմիններում ունեցած հանդիպումների վերաբերյալ որոշ մանրամասներ։

Անդրադառնալով Հայաստան այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը տեղեկացրել է Ալեն Սիմոնյանին, որ իր մանդատի շրջանակներում ուսումնասիրելու է Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հնարավորությունները՝ այդ թվում սեգմենտավորված աջակցություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսական գործընկերությանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կանադահայ համայնքին: Հյուրի գնահատմամբ՝ մեծ է Կանադայում բնակվող շուրջ 66.000 հայերի դերը և մասնակցությունը երկրի արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական հարցերում»,- նշված է կայքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter