HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. գործը դատարանում է

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա տղամարդը, մեթադոնային բուժում ստանալու պայմաններում, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3,93 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը պահել է եղբոր՝ Երևան քաղաքի Ջուղայի փողոցում գտնվող բնակարանում: Հիշյալ բնակարանում կատարված խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter