Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի կայքը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերին:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,- նշված է կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել