HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հարություն Մեսրոբյան. այս ընտրությունների արդյունքները միանշանակ կհանգեցնեն արտագաղթի ուժգնացման

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը երեկվա ընտրությունների արդյունքները համարում է կանխատեսելի, և դեռ 2011թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն, բնականաբար, մեծամասնություն կկազմի:

Անդրադառնալով շատ քաղաքական ուժերի ու գործիչների այն հայտարարություններին, թե մայիսի 6-ի ընտրությունները դրական առումով տարբերվելու էին մյուս բոլոր ընտրություններից՝ Հարություն Մեսրոբյանն ասաց, որ 1995թ.-ից ի վեր՝ «քանի-քանի ընտրությունների քանի-քանի քաղաքական գործիչներ նման բաներ էին ասում»:

«Ես այդ հարցը դեռ անցյալ տարի էի տվել այդ երազողներին. ո՞րն է այն որակապես նոր հանգամանքը, որը գալիս է ասելու, որ այս ընտրությունները պետք է որակապես փոխված լինեն: Ոչ մեկ այդ որակապես նոր հանգամանքը չէր ասում: Իսկ եթե ոչ մի որակապես նոր հանգամանք չկա, բնական է, որ ընտրությունները նույնը կլինեն»,- ասում է Հարություն Մեսրոբյանը:

1995թ. ներդրվեց այն մեխանիզմը, որը հանգեցրեց «չընտրությունների», և այդ մեխանիզմը ընտրությունից ընտրություն կատարելագործվում է: «Դուք չեք կարող մի այնպիսի ձև գտնել, որ այն կողմի դեմն առնեք, որը ուզում է ընտրությունները շեղել իրական արդյունքներից, որովհետև միշտ շեղողը մի քայլ առաջ է, արձագանքողը՝ պայքարողը, մի քայլ հետ է»,- ասում է Հարություն Մեսրոբյանը:

Նրա համոզմամբ՝ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները միանշանակ կհանգեցնեն Հայաստանից արտագաղթի ուժգնացման, որովհետև հերթական անգամ մարդիկ տեսնում են, որ հույս չկա:

«Հույս չկա՝ շատ պարզ պատճառով: Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց՝ որպես քաղաքական դաշտ, գոյություն չունի: Իսկ մենք փորձում ենք հերթական անգամ գոյություն չունեցող քաղաքական դաշտից ինչ-որ բան քաղել: Չի լինի նման բան: Միակ ճանապարհն է ուղղակի գնալ այլընտրանքային ճանապարհով՝ այլընտրանքային կառավարման համակարգ ստեղծելու»,- ասում է Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ընդդիմության մի մասը պայմանական ընդդիմություն է: Երբ մասնագետը կառավարման իմաստով է դիտարկում գործընթացը, որը տևում է մոտ 20 տարի, տեսնում է, որ դաշտում նույն դեմքերն են:

«Այսինքն՝ ձուկը գլխից է փտում, բայց մաքրում են պոչից: Մեր քաղաքական դաշտը կառավարման իմաստով վաղուց փտել է: Հիմա մեղադրում են ժողովրդին. փտած գլխի պայմաններում մաքրում են պոչից: Ես դա չեմ հասկանում»,- ասում է Հարություն Մեսրոբյանը:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի այն հատվածի վերաբերյալ, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա ժողովուրդը պետք է մեղադրի միայն ինքն իրեն, նա նշում է. «Եթե մենք հասարակությանը տալիս ենք ընտրություն վատի ու վատագույնի միջև, ինչո՞ւ ենք հետո մենք մեղադրում այդ հասարակությանը: Ո՞ւմ ընտրի: 20-22 տարի հասարակությունը նույն մարդկանց է տեսնում: Ժողովրդին պետք է ընտրության հնարավորություն: Խոսքը ազնիվ ընտրության մասին չէ, խոսքը անձերի ընտրության մասին է»:

Անդրադառնալով այն տեսակետին, որ ՀԱԿ-ն իր ընտրազանգվածի մեծ մասը կորցրեց նախ ՀՀԿ-ի հետ բանակցելու, ապա ԲՀԿ-ի հետ համագործակցելու պատճառով՝ կառավարման փորձագետն ասաց, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը բաղկացած էր 2 մասից: Մի մասը նրանք էին, ովքեր մոռացել էին, թե ինչ էր կատարվում 90-ականներին, երբ ՀԱԿ-ն իշխանություն էր: Մյուս մասը, որը Հարություն Մեսրոբյանն անվանեց «ՀԱԿ-ի պայմանական զանգված», կողմ չէր որևէ մեկին, այլ դեմ էր գործող իշխանությանը, և հենց այդ մասն էլ հեռացավ ՀԱԿ-ից, երբ տեսավ, որ ՀԱԿ-ը սկսում է հարաբերությունների մեջ մտնել իշխանությունների հետ:

Հակառակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին բազմաթիվ տեղեկություներին՝ ըստ մամուլի՝ երեկ Միասնական շտաբում Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ԲՀԿ-ից խախտման մեկ դեպք է հայտնի: Անդրադառնալով սրան՝ Հարություն Մեսրոբյանն ասաց, որ ընտրությունների ընթացքում, որպես կանոն, մեկ խնդիր կա. սեփական գինը բարձրացնել, հետո առևտրի մեջ մտնել:

«Տվյալ պահին քաղաքական գործիչը միշտ խոսում է տվյալ պահի կոնյուկտուրայից, ինքը չի խոսում՝ երկրի ապագան հիմքում դնելով: Եվ քանի որ մեզ մոտ քաղաքական դաշտում ցանկացածի արձագանքը կրում է ընթացիկ պահի իմաստով կոնյուկտուրային նպատակ, հետևապես մեծ իմաստով վերլուծել այդ խոսքերը իմաստ չունի»,- ասում է նա:

Մեկնաբանություններ (2)

Artur
Դուք տեսաք, թե ինչպես են մարդիկ սպասում ընտրակաշառքի? Նրանց փաստորան ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԵՆ ԴՐԱՆ: Մեր ղեկավարները իրենց մեղքերին ավելացրեցին ևս մեկը, ժողովուրդին այլասեռելը: Քաղաքացիների մի մեծ զանգված այլևս ընտրությանը նայում է որպես 10000 դրամ վաստակելու հնարավորության: Այս մարդիկ այլևս չեն հավատում և արդեն չեն էլ հասկանում ընտրությունների իրական իմաստը` ընտրել ղեկավար, որ հոգ տանի բոլորի մասին: Մեր հասարակությունը այլևս հիմնարար և երկարաժամկետ բաժանված է լինելու երկու մասի` փող և իշխանություն ունեցողների մի կողմից և նրանց համար աշխատող, նրանց սպասարկող, կամ նրանց հարկեր վճարողների` մյուս կողմից: Պետական բյուջեն էլ իրենց համար կշարունակի ծառայել որպես ևս մեկ ռեսուրս հարստանալու համար և ոչ թե միջոց` երկրի խնդիրների մասին հոգ տանելու համար: Կուզենայի հիշեցնել, որ Աստված պատժում է և այլասեռությունը նախաձեռնողին և`դրա մեջ կամովին մասնակցողին: Կապրենք և կտեսնենք:
Vlad
Chisht el asuma ba mnum enq inch anenq? Mnanq vor ANGRAGETNERIC, HANCAGORCNERIC, QCOXNERIC, HOR PRINCIPNER@ VOTNAHAROXNERIC kazmvac HECANIV qshox karavarutian andamneri kam petqkan pashtonyaneri qmahachuiqner@ katarenq ha??:)) Idep HECANIV qshel@ bjishkner@ ayl bani hamar en nshanakum:))))))))))))) Menq kgnanq bayc hisheq vaxn el erb datarkvi Hayasten@ dzez el TURQ AZGNA qshelu aystexic voncvor vor duq eq anum hima mez!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter