HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Թագուհի Թովմասյանի` «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձվի շուկայում դեմպինգ է անում

Ազգային ժողովի հերթական նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ հավկիթի շուկայում տեղի ունեցող գործընթացներին:

«Շիրակ» թռչնաֆաբրիկան, իհարկե, արտաքուստ լավ բան է արել, ձվի գինն իջեցրել է, և հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, դրա հետևանքով տուժում են ավելի փոքր ընկերությունները: Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ «Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում բաժանելու է իր 8000 հավերը, և փակվելու է: 88 աշխատակից մնում են անգործ, արդյոք սա է ազատ, թափանցիկ մրցակցության դրսևորումները»,- ասաց պատգամավորը` դիմելով ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին:

Ըստ պատգամավորի` այս կերպ «Շիրակ» թռչնաֆաբրիկան շուկայում դեմպինգ է անում, ինչի հետևանքով փոքր կազմակերպությունները տուժում են: Նա նաև հավելեց` ընկերությունները դժգոհում են, որ դիմում են ՄՊՀ-ին, մինչ հանձնաժողովն ուսումնասիրությունն է անում, փոքր ընկերությունները փակվում են:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը շուկայի 10 տոկոսին էլ մոտ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել:

«Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտը իրականացնել դեմպինգ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter