Մարտավարական մասնագիտական պարապմունքներ են անցկացվել
ՊՆ-ն տեղեկացնում է, որ N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 1-ին անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։
Կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները, ձմեռային պայմաններում քողարկման և գործողությունների ներդաշնակման հմտությունները, ստուգվել դիմացկունությունն ու պատրաստության աստիճանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել