HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը

Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է հանրապետության նախագահի ընտրության հարցը: Քննարկումն անցնում է առանց ընդդիմության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստի սկզբում լքեցին դահլիճը: «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Խաչատուրյանն այժմ անկուսակցական է: Նախկինում «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ էր:

Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը հայտարարեց, թե Խաչատուրյանը Հայաստանի պետականության կերտման ակունքներում է կանգնած:

«Իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու նախագահի բարձր պաշտոնը: Իր քաղաքական խոհեմությամբ ու լայնախոհությամբ Վահագն Խաչատուրյանը միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունը նման պատմական ժամանակներում իրագործել: Եւ ահա այս հիմքերն են հանդիսացել պատճառ, որ ՔՊ-ն առաջադրել է Խաչատուրյանի թեկնածությունը»,-ասաց Կոնջորյանը: Նրա խոսքով` քաղաքական մեծամասնության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում:

Ենթադրելի է, որ առաջին փուլով Վահագն Խաչատուրյանը չի ընտրվի, քանի որ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդի, այսինքն` առնվազն 81 կողմ ձայն, ինչը ՔՊ-ն չունի: Արդեն նախագահի ընտրության երկրորդ փուլով նախագահը կարող է ընտրվել ձայների երեք հինգերորդով՝ 64 կողմ ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter