
Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ
Ազգային ժողովն այսօր Ատոմ Ջանջուղազյանին ընտրեց Հաշվեքննիչ պալատի նախագահ։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ-գաղտնի քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, 70-ն էլ` կողմ, այսինքն մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները: Նախագահող Հակոբ Արշակյանը շնորհավորեց Ջանջուղազյանին` հաջողություններ մաղթելով աշխատանքում:
Ատոմ Ջանջուղազյանը նախկինում ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, երկար տարիներ եղել է գլխավոր գանձապետը, պետական համակարգում է 1991 թվականից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել