HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ՀՀԿ-ական դիտորդ Դերենիկ Զիրոյանը գրպանն է դրել ծրարում ընտրողի թողած 10 հազար դրամը

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ Դավիթաշենի 5/4 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ քվեատուփից մի յուրօրինակ ծրար է դուրս եկել: Հանձնաժողովի անդամները նկատել են, որ ծրարներից մեկում ընտրողը դրել է 10 հազար դրամանոց, իսկ չքվեարկած թերթիկի վրա ավելացրել. «Սրիկաներ, դուք սա չեք մարսի»:

Այդ պահին ՀՀԿ-ական դիտորդ, համատիրության նախագահ Դերենիկ Զիրոյանը վերցրել է 10 հազար դրամանոցը և դրել իր գրպանը: Երբ ՀԱԿ-ի վստահված անձը՝ Անահիտ Ներսիսյանը, բացականչել է. «Դո՞ւք եք այդ գումարը տվել, որ վերցնում եք», ՀՀԿ-ական դիտորդը ոչինչ չի պատասխանել:

Բայց հետաքրքիրն այն է, որ այս առիթով արձանագրություն չի կազմվել: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու արձանագրություն չեն գրել, ՀԱԿ ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանը պատասխանեց. «Արձանագրությունը ոչինչ չէր փոխի: Անիմաստ էր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter