HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոստով Ֆրանսիայից Հայաստան է ուղարկվել «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց

Քննչական կոմիտեում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք, պարզվել է մեխանիզմը, թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման աղբյուրը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձնաց ինքնությունը:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ոննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սևան քաղաքի 54-ամյա բնակիչը, մաքսանենգ ճանապարհով թմրանյութ փոխադրելու, դրանք իրացնելու և ստացված եկամուտը միմյանց միջև կիսելու շուրջ համաձայնության է եկել Ֆրանսիայում մշտապես բնակվող իր վաղեմի ծանոթի հետ:

Իր մտադրությունն իրագործելու նպատակով 54-ամյա տղամարդը դիմել է համաքաղաքացուն և առաջարկել գտնել մեկ անձի՝ Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող թմրանյութի խմբաքանակի պարունակությամբ ծանրոցը նրա անվամբ ուղարկելու, ստանալու և իրենց փոխանցելու համար: 

Համաքաղաքացին դիմել է իր ծանոթին և թաքցնելով իրենց իրական մտադրությունը՝ վերջինիս հետ ձեռք է բերել նրա անվամբ ծանրոցն ուղարկելու և ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն:

Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ վերջինս Սևան քաղաքում գտնվող փոստային բաժանմունքից ստացել է իր անվամբ ուղարկված ծանրոցը՝ առանձնապես խոշոր չափի՝ 0,8028 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 38,89 գրամ ընդհանուր քաշով դեղահաբերի պարունակությամբ, և այն փոխանցել 54-ամյա տղամարդուն:  

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս համաքաղաքացուն՝ 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter