HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում․ տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության

Մարտի 2-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ս. Գ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն. Ս.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Զ. Գ.-ն (ծնված 2002 թ․) և Ռ. Գ.-ն (ծնված 1978 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։37-ին, մարվել՝ 21։44-ին։ Մասամբ այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter