HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բոլոր ավտոճանապարհները բաց են

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ 

Աշոցքի, Գավառի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում թույլ ձնախառն անձրև է տեղում։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter