HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». գողականներն էլ են իշխանափոխ լինում

Երեկ Շենգավիթում լուր տարածվեց, թե մայիսի 6-ին Չարբախի շենքերից մեկում փող բաժանելու կասկածանքով բռնվել է թաղում հայտնի քրեական հեղինակություն Բլդին, որի իսկական անունն Աշոտ է, իսկ անգանունը վաղուց մոռացվել է: Վերջին 5 տարիների բոլոր ընտրություններում նա «աշխատել է» Հանրապետականի օգտին, սակայն մայիսի 6-ի ընտրություններից երկու օր առաջ անցել է ԲՀԿ-ի կողմը:

Չարբախի բնակիչները պատմում էին, որ Բլդին գնալուց առաջ հասցրել էր փող վերցնել ՀՀԿ-ից և ցուցակագրել ընտրողներին՝ մեկ ձայնի դիմաց խոստանալով 15 հազար դրամ: Սակայն հետագայում չի կատարել իր խոստումը, քանի որ գումարային հարցերում համաձայնության չի եկել հանրապետականների հետ և «իշխանափոխ» է եղել: Հանրապետականներն էլ, իրենց քցված համարելով, բռնել են տվել Բլդիին:

Նույն տեղամասում ինքնաառաջադրված թեկնածու Գոհար Վեզիրյանը «Հրապարակին» հայտնեց, որ Բլդիի դեմ ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, քանի որ ահազանգ է ստացել, որ նա ընտրակաշառք է բաժանում: Ոստիկանությունից պատգամավորության թեկնածուին պատասխանել են, որ ինքն անձամբ պետք է գա և բողոք գրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter