HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

Կառավարության մարտի 3-ի որոշմամբ՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։ 

«Գիտեք, որ պարոն Ղուկասյանն այս ընթացքում Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել, և առաջարկում ենք նրան լիազորել  այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,- քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խոսքը փոխանցեց նորանշանակ մարզպետին։

Ռոբերտ Ղուկասյանը նախ շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբի ղեկավարումն իրեն վստահելու համար․ «Արդեն 1 տարուց ավելի է, ինչ աշխատանքային խումբը գործում է, բազմաթիվ խնդիրներ են լուծված, և դեռ շատ անելիքներ կան։ Շնորհակաություն եմ հայտնում Սյունիքի մարզպետի պաշտոնն ինձ վստահելու համար, վստահեցնում եմ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաև՝ Ձեր սպասելիքները»։

Վահան Քերոբյանն էլ նշեց, որ սա շատ լավ օրինակ է, երբ առաջնորդվում են մարդկանց ունակություններով․ «Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Ղուկասյանը Կալավանում աշխատող հասարակ գործարար էր, որը դարձավ վարչապետի խորհրդական, այնուհետև շատ լավ իրեն դրսևորեց հանձնաժողովում։ Սրանից շատ լուրջ քաղաքական ընդգծում ենք անում, որ մարդիկ իրենց աշխատանքով են առաջ գնում և ոչ թե իրենց կապերով»։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter