HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տերմինալի աշխատակիցը սպառնացել է նռնակը պայթեցնելով ինքնասպան լինել

Մարտի 2-ին, ժամը 18.50-ին, ըստ ոստիկանության՝ ՍՊԸ-ներից մեկի Արարատյան փողոցի տերմինալի անվտանգության պետը ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներին տեղեկացրել է, որ տերմինալի աշխատակիցներից մեկը խփել է անվտանգության մեկ այլ աշխատակցի և նռնակը ձեռքին՝ սպառնում է ինքնասպան լինել: Ժամը 20.05-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը սրունքի փակ կոտրվածքով և դեմքի սալջարդով բուժօգնության է տեղափոխել տերմինալի անվտանգության 73-ամյա աշխատակցին, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է տերմինալի տարածքում:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 18.40-ին տերմինալի անվտանգության 32-ամյա աշխատակիցը, «Ֆ-1» տիպի նռնակը ձեռքին, վիճել է 73-ամյա աշխատակցի հետ, խփել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև կոտրել է գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդեսի» ապակին ու սպառնացել, որ ինքն իրեն պայթեցնելով՝ ինքնասպան կլինի: Օպերատիվ-քննչական խմբի բացատրական աշխատանքի արդյունքում նա նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է:

32-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter