HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետը կառավարության անդամներին ներկայացրեց ՄԻ նորընտիր պաշտպանին

Կառավարության մարտի 3-ի հերթական նիստի մեկնարկին, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչաետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին ներկայացրեց Հայաստանի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։

Փաշինյանի խոսքով՝ կառվարությունն ակնկալում է, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունն ավելի կբարձրանա և կօգնի նաև պետական իշխանության մարմիններին՝ բարձրացնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը։

«Կարծում եմ, որ Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի լավագույնս իրականացման համար համագործակցությունը իշխանության բոլոր ճյուղերի, ներառյալ՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմինների հետ կրելու է այն երաշխիքի բնույթը, որը պատրաստվում եմ պաշտպանի հաստատության ներքո օգտագործել և ծառայեցնել՝ մեր երկրում մարդու իրավունքների պաշտապնության ավելի լավ իրավիճակ ստեղծելուն»,- ասաց նորընտիր ՄԻՊ-ը։

Վարչապետն էլ նշեց, որ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ աննախադեպ երևույթ է եղել։

«Առաջին անգամ Հայաստանում ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի վերջին օրը։ Նախկինում ունեցել ենք 4 ՄԻՊ, և բոլորն էլ իրենց մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել։ Սա կարևոր արձանագրում է՝ սրանից բխող ակնհայտ և ոչ այնքան ակնհայտ հետևություններով»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter