
Հայաստան-Ադրբեջան երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքները սկսվել են
Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն: Այս մասին կառավարության մարտի 3-ի նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Այդ հատվածում առկա 9 թունելների (3050մ), 22 սրահների (2400 մ), 5 փոխհատումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակաշարի և 4 կայարանի շենք-շինության ակնադիտական և գործիքային հետազննություն, լաբորատոր փորձարկումների և հաշվետվությունների կազմման աշխատանքներ կիրականացվեն:
«Թևակոխում ենք Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես՝ Մեղրիի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին»,- կառավարության նիստում քննարկման ժամանակ նշեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ զուգահեռաբար կամրագրվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2021 թ.-ին Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։
Մեկնաբանել