Համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն` ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ:
«Ժամը 19.30-ին Կամոյի փողոցից նրանք բերման են ենթարկել երեք տղամարդու` «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ:
Ուղևորներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնել է, որ կաթուցիչում շոկո տեսակի թմրանյութ է, որը «տելեգրամի» միջոցով գնել է փետրվարի 16-ին: Մեկ գրամի դիմաց փոխանցել էր 15 հազար դրամ, այնուհետև մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում՝ վաճառողի նշած վայրում, վերցրել էր թմրամիջոցը:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են»,- նշված է կայքում:
`
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել