HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կարգելվի նաև թղթային վիճակախաղերի գովազդը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու» նախագիծը, որով առաջարկվում է արգելել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը: Արգելքը տարածվելու է ռադիոյի, հեռուստատեսության եւ համացանցի վրա:

Տոտալիզատորների գովազդ կթույլատրվի միայն իրենց պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը` նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Կառավարության հեղինակած նախագիծը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

Նախագծի` առաջինից երկրորդ ընթերցում քննարկումներում ավելացել է նաև թղթային վիճակախաղ եզրույթը, հետևաբար վերջինիս վրա ևս կտարածվեն առաջարկվող փոփոխությունները:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Վերջինս վստահեցրեց` խաղամոլության դեմ օրենսդրական պայքարն իր քաղաքական թիմի հանձնառություններից է, և այդ ճանապարհին այլ օրենսդրական փոփոխություններ ևս կլինեն:

Նախագիծն ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն վեց ամիս անց: Նախագծի քննարկումն ավարտեց, այն քվեարկության կներկայացվի վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter