Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ
Խորհրդարանը Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի անդամ ընտրեց Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանին: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, կողմ է քվեարկել 69, դեմ` 1 պատգամավոր:
Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում, նախ՝ որպես պատգամավորի օգնական, ապա՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, ներկայում զբաղեցնում էր ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել