HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն՝ գազալցակայանում. լիցքավորման կետի աշխատակիցը հիվանդանոցում է

Մայիսի 7-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Լճաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ «Բաղդար» ՍՊԸ-ին պատ­կանող գազալցակայանում, լիցքավորելիս պայթել է Խ. Հովհաննիսյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակ­նիշի 11 UL 834 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը:

Դրա հետևանքով լիցքավորման կետի աշխատակից՝ 1979 թ. ծնված Կ. Սարգսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց, այնուհետև Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Նախքան հրշեջ-փրկարարների ժամանելը «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ, 1959 թ. ծնված Խ. Հովհաննսիսյանը տեղափոխվել է Սևանի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ պայթած բալոնի բեկորներից վնասել են գազալցակայանում գտնվող, «ԳԱԶել» մակնիշի 2 ավտոմեքենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter