HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԱԾ-ն 250 վարձկանի տվյալ է փոխանցել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնին

Խորհրդարանը մարտի 4-ի նիստում քննարկեց կառավարության ներկայացրած «Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծը: Այն զեկուցեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը, ում խոսքով` արձանագրությունը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Ռիգայում՝ 18 պետությունների կողմից: Հայաստանն արձանագրությունը ստորագրել է 2018 թվականի հունվարի 24-ին:

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով` արձանագրության կիրառումը կնպաստի ահաբեկչության դրսևորաման բոլոր ձևերի կանխարգելմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե այս արձանագրությունն արդյոք հնարավորություն տալու է 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկանների տեղափոխման վերաբերյալ հարցերը միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար:

«Մեր ուենցած միջազգային իրավակարգավորումների շրջանակներում փորձել ենք միջազգային տարբեր ատյաններում հարցը հասանելի դարձնել»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Գևորգյանը հարցրեց, թե ինչ արձագանքներ են ստացվել: Սամվել Հայրապետյանն ասաց, որ տեղեկատվությունը հասանելի են դարձրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խողովակներով, իսկ ԱԱԾ-ի խողովակներով հասանելի են դարձրել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին, որը համապատասխան միջոցներ է ձեռնարկել:

«Շուրջ 250 ինքնորոշիչ տվյալ մոտք է գործվել իրենց տեղեկատվական ռեսուրսներ՝ հետագայում դրանց մուտքը տարբեր երկրներ կանխելու նպատակով»,- նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter