HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանը կարող է Հայաստանի միջոցով դուրս գալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա․ ՏԿԵ նախարար

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ երկու երկրները շատ մեծ ներուժ ունեն, որի փոքր մասն է իրացվում։ Անհրաժեշտություն կա մի շարք  ոլորտներում առկա համագործակցությունը խորացնել։

Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հանդիպման սկզբում շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Իրանցի նախարարը կարևորել է հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը խթան կհանդիսանա երկու երկրների միջև առկա առևտրային հարաբերությունները զարգացնելու համար։

Իրանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում ճանապարհների, ջրամբարների կառուցման հարցի շուրջ։ Քննարկվել է նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցը, ինչպես նաև կարևորվել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու հեռանկարները։

Կողմերը քննարկել են նաև տարանցիկ բեռնափոխադրումների ընթացակարգերի պարզեցմանը ուղղվածը հարցեր։

Նախարարն ընդգծել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի հնարավորությունները և նշել, որ Իրանը կարող է Հայաստանի միջոցով դուրս գալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter