HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել դատական և իրավական բարեփոխումների աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է Վենետիկի հանձնաժողով ուղարկված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը, որի շրջանակում հնչել են մի շարք առաջարկություններ և կարծիքներ։  

Օրակարգային մյուս հարցով քննարկվել են նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքը և անելիքները, որի շրջանակում ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առաջիկայում նախատեսվում է կլոր-սեղան քննարկում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացին, ներկայացվել է վիճակագրությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter