HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի խորհրդարանի ղեկավարը Երևանում այցելել է Օպերատիվ շտաբ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից։

Նա հանդիպել է ինչպես Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, այնպես էլ Շտաբում այդ պահին ներկա հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած  արցախցիներին աջակցելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ու ձեռնարկվող միջոցներին վերաբերող հարցերն էին։

Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը պատասխանել է ներկաների առաջադրված հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter