Բքի պատճառով որոշ ճանապարհներ փակ կամ դժվարանցանելի են
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Սարավան ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ ճանապարհահատվածներում բուք է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել