HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինան լքել է ավելի քան 1,2 միլիոն մարդ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինան լքել է ավելի քան 1,2 միլիոն մարդ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Axios պարբերականին տված հարցազրույցում։

«Ժամ առ ժամ, րոպե առ րոպե ավելի շատ մարդիկ են փախչելով փրկվում բռնության սարսափեցնող իրականությունից… Եվ եթե հակամարտությունը անհապաղ չդադարեցվի, միլիոնավոր այլ մարդիկ, հավանաբար, ստիպված կլինեն լքել Ուկրաինան»,- ասել է նա։

Ուկրաինայից փախստականների մեծամասնությունը՝ մոտ 700 հազար մարդ, հատել է Լեհաստանի հետ սահմանը։ Մյուսները մեկնել են Հունգարիա, Մոլդովա, Սլովակիա և Եվրոպայի այլ երկրներ։ Գրանդի խոսքով՝ շատերը փախել են նաև Ռուսաստան։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունում կարծում են, որ «այդպիսի տեմպերով այդ իրավիճակը կարող է վերածվել Եվրոպայի ներկայիս հարյուրամյակի ամենախոշոր ճգնաժամը»։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter