HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արա Զոհրաբյանը վարչական ձերբակալման է ենթարկվել

Փաստաբանների դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանն այսօր Հյուսիսային Պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող  ստորագրահավաքի ժամանակ վարչական ձերբակալման է ենթարկել: Փաստաբանների դպրոցի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքի վայրում դրա մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող ինչ-որ պաստառ են փակցրել, ոստիկանները պահանջել են պոկել այն, ինչը չի արվել, որից հետո Զոհրաբյանն ու այլ քաղաքացիներ բերվել են ոստիակնություն: Ֆանյանը դիտարկեց, որ նույն վայրում բազմաթիվ այլ գովազդային պաստառներ են փակցված եղել:

Ենթադրվում է, որ վարչական իրավախախտումը կկազմվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածով, այսինքն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը:

Վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամը, այսինքն՝ ձերբակալվելուց առավելագույնը երեք ժամ անց քաղաքացիներն ազատ կլինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter