HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթարից մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը

Երեկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։

Անահիտ Դանիելյանը 2009-2010 թվականներին եղել է «Հետքի» թղթակիցն Արցախում։

Վերջին տարիներին նա աշխատում էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում եւ համագործակցում Արցախի պետական համալսարանի հետ, մասնավորապես՝ 2018 թվականից ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։

«Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։ Նա իր մարդկային որակների, մասնագիտական կարողությունների ու լրագրողական մեծ փորձի շնորհիվ վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը։

ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը ցավակցում են Անահիտ Դանիելյանի հարազատներին ու մտերիմներին և կիսում կորստյան ծանր վիշտը։ Ա. Դանիելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-նշված է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Հետքը» ցավակցում է Անահիտ Դանիելյանի ընտանիքին նրա կորստյան կապակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter