
Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել