«Аэрофлот»-ը մարտի 8-ից դադարեցնում է միջազգային բոլոր չվերթները
«Аэрофлот» ավիաընկերությունը հայտարարել է, որ մարտի 8-ից ժամանակավորապես դադարեցնում է միջազգային բոլոր չվերթները, բացի Բելառուս ուղղությունից, ինչը պայմանավորված է «թռիչքների իրականացմանը խոչընդոտող լրացուցիչ հանգամանքներով»։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Սահմանափակումները նաև կանդրադառնան «Россия» ու «Аврора» ավիաընկերությունների միջազգային թռիչքների վրա։
Մարտի 6-ից «Аэрофлот»-ը կդադարեցնի միջազգային չվերթների թույլատրել այն ուղևորներին, որոնք ունեն երկկողմ տոմսեր ու հետադարձ թռիչքը նախատեսվում է մարտի 8-ից հետո։ Չեղարկված թռիչքների ուղևորները կկարողանան ձևակերպել տոմսերի ամբողջական վերադարձ։
Ավելի վաղ, Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ էր տվել դադարեցնել դեպի արտասահմանյան երկրներ բեռնատար և քաղաքացիական թռիչքները։ Խորհուրդն ուղղված էր այն ավիափոխադրողներին, որոնք օգտագործում են արտասահմանյան երկրներում գրանցված օդանավեր, որոնք ռուսական ավիաընկերություններում էին լիզինգային պայմանագրերի շրջանակում։
Լուսանկարը՝ REUTERS/Maxim Shemetov
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել