HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Արմեն Մովսիսյանը պատգամավորին պատասխանել է

Ապրիլի 8-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարցում էինք ուղարկել` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. ե՞րբ եւ ո՞ր ընկերությանն է տրվել Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում գտնվող ոսկու հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան, ե՞րբ եւ քանի՞ տարով է «Նագին» ընկերությանը տրվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երկաթի հանքի շահագործման լիցենզիան:

11 օր անց նախարարությունից պատասխանել են, որ « …ընդերքօգտագործման հանքային իրավունքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գտնվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից կենտրոնացված գրանցամատյանում: Գրանցամատյանը բաց է հասարակության համար եւ Ձեր աշխատակիցները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են օգտվել դրանից»: 

Մեր հրապարակումից հետո Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը նույն հարցերով նամակ էր ուղարկել նախարար Արմեն Մովսիսյանին: Ի տարբերություն «Հետքի» տրված պատասխանին՝ նախարարն իր ստորագրությամբ պատշաճ պատասխան է ուղարկել Անահիտ Բախշյանին:

Պատասխանում նշված է. «ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող Բարձրավանի հանքային դաշտի (հանքային դաշտի տարածքը կազմում է 40 քառ. կմ, որը ներառում է Բարձրավանի, Շինուհայրի, Տաթեւի, Տարձատափի համայքների որոշակի տարածքներ եւ Հալիձոր համայնքի տարածքից 9,27 քռ.կմ) ուսումնասիրության թիվ 43 հատուկ լիցենզիան 2008 թ.-ի ապրիլի 23-ին տրամադրվել է «Արեկլա Լոկալ Թրեյդինգ» ՓԲ ընկերությանը: ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի հանքարդյունահանման թիվ ՀՍ-Լ-14/53 հատուկ լիցենզիան 2007 թվականի հունվարի 26-ին 25 տարի ժամկետով տրամադրվել է «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊ ընկերությանը («Նագին» ՍՊ ընկերության իրավահաջորդը)»:

«Արեկլա Լոկալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության սեփականատերերն անհայտ են: «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի սեփականատերեը ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի որդին է` Սուրեն Այվազյանը եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:

Հիշեցնենք, որ այս ընկերության բաժնեամասերի հիմնական մասը ձեռք է բերել չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը: Վերջինս նախատեսում է 2012 թ. շահագործել Հրազդանի հանքավայրը:

«Հետքն» առաջիկայում կանդրադառնա, թե ինչպիսի խախտումներով են տրամադրվել հանքարդյունահանման եւ ուսումնասիրման լիցենզիաներ տարբեր կազմակերպությունների: Եվ թե կոռուպցիայի ինչպիսի պարարտ դաշտ է դարձել լիցենզիա հատկացնող կառույցը:

Մեկնաբանություններ (2)

Mard
Mi mase ogtvuma dirkits isk myus mase jghaynanum vor irants hert chi hasnum. Hetakrkira Anahit Bakhshyane inchu mi or voroshets vor amen inchi mej aktiv petk e lini? Isk ira ekamti mijotse vorna? patgamavorakan ashkhatavardse?
Varaz Syuni in Amsterdam
ՀՀ-um հանքարդյունահանման MAFIAN miatsel e ԱԺ պատգամավորների MAFIA-in......COSA PARLAMENTARIA.........................Aysor ԱԺ պատգամավորների MI ZGALI MASY erkir KARUTSELU poxaren dartsel e erkir KORTSANOX mi SEV criminal-mafios uzh............SEV shuka-MUT gortsarknerov...........................................................SOS Syunik MAFIA-its.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter