HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբացվի Միքայել Արուտչյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

Մայիսի 8-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ, Չարենցի մեծ բարեկամ, տարեկից, ծնունդով շուշեցի Միքայել Արուտչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Այն նվիրվում է Մ. Արուտչյանի ծննդյան 115 և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին:

Ցուցադրությունում կներկայացվի նկարչի՝ 20-րդ դարի 20-60-ական թթ. թվով 40 գրաֆիկական բարձրարվեստ աշխատանք, որից շատերը կցուցադրվեն առաջին անգամ:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ ցուցահանդեսն անցկացվում է տուն-թանգարանի տնօրինության և Արուտչյան գերդաստանի ջանքերով՝ ներկայացնելով Չարենցի տուն-թանգարանի և նկարչի ընտանեկան հավաքածուները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter