Կ. Պոլսի Հայոց պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը։
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ. Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվել է «Հրաշափառի» արարողություն։
Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։
Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունըհ կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել