HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են պատժել Մաշտոցի պուրակի ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին

ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանին

Սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցները, Հայաստանի Հանրապետության իրավական և օրենսդրական կարգը հարգելով, պաշտպանում էին իրենց Սահմանադրական իրավունքները: Այդ պատճառով նրանք ոստիկանության կողմից ենթարկվել են անօրինականության և բռնության:

Այս մասին մենք արդեն իսկ հրապարակային հայտարարել ենք ու նշել, որ այն բոլոր ոստիկանները, որոնք մասնակցել են այս անօրինականությանն ու բռնություններին, պետք է պատասխանատվության ենթարարկվեն համապատասխան մարմինների և արդարադատական համակարգի կողմից:

Հարկ է նաև նշել, որ ոստիկանության գործադրած անօրինականությունից և բռնությունից հետո, երբ մարմնական վնասվածքներ ստացած նստացույցի մասնակիցները դիմում էին հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու՝ հրապարակավ հայտարարելով, որ դիմելու են բռնության գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար, ոստիկանները առանց որևէ պատճառի, օրենքի կոպիտ խախտմամբ ազատությունից զրկել են յոթ հոգու՝ նպատակ ունենալով կոծկել իրենց անօրինականությունները և բռնի գործողությունները և կարծելով, որ դրանից հետո մենք չենք բարձրացնի ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Դիմում ենք Ձեզ պահանջով, որ միջոցներ ձեռնարկեք անհապաղ պատասխանատվության ենթարկելու այն բոլոր ոստիկաններին, որոնք անօրինականություն և բռնություն են գործադրել սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակցիների նկատմամբ:

Մասնավորապես, պետք է պատասխանատվության ենթարակվեն այդ գործողությունները ղեկավարող ոստիկանական բարձրաստիճան սպաները՝ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը և գնդապետ Վալերի Օսիպյանը՝ ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կարգի հաստատաման և մեր քաղաքացիներին վստահություն ներշնչելու համար:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Մայիսի 7, 2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter