Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինայում ռուսական գործողություններին հակադարձելու 6 քայլ է առաջարկում
Բորիս Ջոնսոնը մշակել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը հակադարձելու վեց կետից բաղկացած պլան։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Բավարար չէ մեր աջակցությունը հայտնել միջազգային կարգին, որը հիմնված է կանոնների վրա։ Մենք պետք է պաշտպանենք այդ կարգը՝ ռազմական ուժի օգնությամբ կանոնները վերաշարադրելու մշտական փորձերից»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Նրա ռազմական պլանը, որը բացառում է Արևմուտքի ռազմական միջամտությունը Ուկրաինայում մարտական գործողություններին, այս տեսքն ունի.
- Ուկրաինային հումանիտար օգնության ցուցաբերման համար միջազգային կոալիցիայի ձևավորում։
- Ուկրաինայի ինքնապաշտպանությանն աջակցություն։
- Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման ուժեղացում։
- Ուկրաինայում ռուսական գործողությունների «սողացող կարգավորման» կանխարգելում։
- Եվրատլանտյան ողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդում։
- Կիևի ամբողջական մասնակցությամբ ապասրմանն ուղղված դիվանագիտական ճանապարհների կիրառում։
Առաջիկա օրերին Բորիս Ջոնսոնը մտադիր է իր պլանը քննարկել Կանադայի, Նիդերլանդների, Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի առաջնորդների հետ։
Լուսանկարը՝ Jeff J Mitchell/Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել