Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը
Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում՝
Մարտի 06-ի և 08-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև, 09-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 07-ին և 08-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 06-ի և 08-ի ցերեկը առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 09-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 07-ին, 08-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային 2-5 մ/վրկ, մարտի 08-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել