HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը

Ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«Ուկրաինայից ավելի քան 1,5 միլիոն փախստական 10 օրվա ընթացքում տեղափոխվել է հարևան երկրներ։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում փախստականների հետ կապված ամենաարագ աճող ճգնաժամն է»,- գրում է Գրանդին։

Ուկրաինացի փախստականները շարժվում են Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա և եվրոպական մյուս երկրներ։ 

Եվրամիությունը որոշել է, որպես հումանիտար օգնություն, այդ երկրներին հատկացնել 500 միլիոն եվրո։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ այդ գումարը կդառնա առաջին փոխանցումը։ Նրա պնդմամբ՝ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter